Նարե Գաբրիելյանը՝ ԱՊՀ 2-րդ խաղերի փոխչեմպիոն

20:04   8 օգոստոսի, 2023

Հրաձիգ Նարե Գաբրիելյանը նվաճել է Բելառուսում անցկացվող ԱՊՀ Խաղերի փոխչեմպիոնի կոչումը։

Մինսկում անցկացվող հրաձգության մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում նվաճել է արծաթե մեդալ՝ 6 տասնորդական միավոր հետ մնալով ոսկե մեդալակրից, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։

«Այս պահին ես արեցի իմ հնարավորությունների սահմաններում առավելագույնը, բայց ինձ համար սա պարտություն չէ, քանի որ առաջին տեղին զիջել եմ միայն 6 տասնորդական միավոր և սա առաջին միջազգային մեդալն է, որը նվաճել եմ: Կարող էի զբաղեցնել նաև առաջին տեղը։ Որակավորման փուլում ևս լավ հանդես եկա, ընդամենը 3 միավոր չբավականացրեց միջազգային վարպետի նորմա լրացնելու համար, սակայն ամեն ինչ դեռ առջևում է»,- լրագրողների հետ զրույցում նշել է 18-ամյա մարզուհին։

Հայկ Բաբայանը գրավել է 7-րդ տեղը:

Հայաստանի հավաքականն ԱՊՀ խաղերում նախքան այս նվաճել էր մեկ ոսկե, մեկ բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։