Ռիյադ Մահրեզը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

18:52   28 հուլիսի, 2023

Ալժիրի հավաքականի 32-ամյա կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը Անգլիայի չեմպիոն, գավաթակիր եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Ալ Ահլի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ռիյադ Մահրեզը «Ալ Ահլիի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։

Ռիյադ Մահրեզը 2018-ին «Լեսթեր Սիթիից» էր տեղափոխվեկ «Մանչեսթեր Սիթի», որի հետ դարձել է Անգլիայի քառակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Ռիյադ Մահրեզը «Մանչեսթեր Սիթիում» մասնակցել է 236 հանդիպման, խփել է 78 գոլ, կատարել 59 գոլային փոխանցում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանչեսթերյան ակումբը Մահրեզի տրանսֆերից կստանա 35 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։