«Նոայի» մոզամբիկցի եւ պորտուգալացի նորեկները

19:47   26 հուլիսի, 2023

«Նոան» պայմանագիր է կնքել 27-ամյա մոզամբիկցի պաշտպան Դավիթ Մալեմբանայի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Գերմանիայում ծնված և երկքաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստը կարիերան սկսել է Դրեզդենի «Դինամոյի» երիտասարդական թիմում, հանդես է եկել Բուլղարիայում, Պլովդիվի «Լոկոմոտիվի» կազմում դարձել է Բուլղարիայի սուպերգավաթակիր։ Նա 2 հանդիպում է անցկացրել Մոզամբիկի ազգային հավաքականի կազմում։

«Նոային» է միացել նաեւ 23-ամյա պորտուգալացի պաշտպան Պեդրո Ֆարիմը, որը կարիերան սկսել է «Բելենենսեշի» մանկապատանեկան թիմում, մեկ մրցաշրջան է անցկացրել իտալական «Կյեվոյի» կազմում։ Նրա նախորդ ակումբը Պորտուգալիայի Երրորդ լիգայում հանդես եկող «Ռեալն» էր։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։