Ֆորմուլա-1․ Մաքս Ֆերստապենի 7-րդ անընդմեջ հաղթանակը

19:35   23 հուլիսի, 2023

«Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավոր Մաքս Ֆերստապենը 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Ֆորմուլա-1-ի փուլերում։ Աշխարհի չեմպիոնի հաղթանակով ավարտվեց Հունգարիայի Մեծ մրցանակը։

Այս մրցաշրջանում Ֆերստապենը 9-րդ հաղթանակը տարավ, իսկ կարիերայում՝ 44-րդը։

7 անընդմեջ հաղթանակը երկրորդ ամենաերկար շարքի կրկնությունն է պատմության մեջ։ Նման հաջողությունում ունեցել են նաեւ Ալբերտո Ասկարին (1952-1953), Միխայել Շումախերը (2004) եւ Նիկո Ռոսբերգը (2015-2016):

Ռեկորդը պատկանում է Ֆերստապենին, որը 2013 թվականին 9 անընդմեջ հաղթանակ է տարել։

Ֆորմուլա-1, Հունգարիայի Մեծ մրցանակ

  1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 70 շրջան
    2. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ +33.731
    3. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ»)՝ +37.603
    4. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ +39.134
    5. Օսկար Պիաստրի («Մաքլարեն»)՝ +1:02.572
    6. Ջորջ Ռասել («Մերսեդես»)՝ +1:05.825
    7. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ +1:10.317
    8. Կառլոս Սայնս («Ֆերարի»)՝ +1:11.073
    9. Ֆերնանդո Ալոնսո («Աստոն Մարտին»)՝ +1:15.709
    10. Լենս Ստրոլ («Աստոն Մարտին»)՝ +1 շրջան

    Ընդհանուր անհատական հաշվարկ

    1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 281 միավոր
    2. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ»)՝ 171
    3. Ֆերնանդո Ալոնսո («Աստոն Մարտին»)՝ 139
    4. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 133
    5. Ջորջ Ռասել («Մերսեդես»)՝ 90
    6. Կառլոս Սայնս («Ֆերարի»)՝ 87
    7. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ 80
    8. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ 60
    9. Լանս Ստրոլ («Աստոն Մարտին»)՝ 45
    10. Էստեբան Օկոն («Ալպին»)՝ 31



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։