Գվինեա Բիսաուի հավաքականի կիսապաշտպանը միացավ «Ալաշկերտին»

00:07   10 հուլիսի, 2023

«Ալաշկերտի» կազմը համալրել է Գվինեա Բիսաուն ներկայացնող կենտրոնական կիսապաշտպան Միմիտո Ռոշան, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

25-ամյա ֆուտբոլիստը 3 մրցաշրջան անցկացրել է պորտուգալական «Վիտորիա Գիմարայեշի», 2 մրցաշրջան՝ պորտուգալական «Ակադեմիկայի» կազմում:

Միմիտոն հանդես է եկել նաև հունական «Պանաիտոլիկոս», բուլղարական «Չեռնո Մորե» թիմերում, իսկ նրա նախորդ ակումբը ռումինական «Արջեշն» էր:

Գվինեա Բիսաուի ազգային հավաքականի անդամ Միմիտոն ժամանակին ներկայացրել է Պորտուգալիայի Մ-19 (2 խաղ) և Մ-20 (6 խաղ) հավաքականները։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։