«Բարսելոնան» ձեռք կբերի «Ինտերի» կիսապաշտպանին

14:09   28 հունիսի, 2023

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ձեռք կբերի Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Մարսելո Բրոզովիչին։ Առաջիկա օրերին կատալոնական ակումբը պետք է ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից ստանա առնվազն 17 միլիոն եվրո, որպեսզի կարողանա իրականացնել Բրոզովիչի տեղափոխության գործարքը, հաղորդում է gianlucadimarzio.com-ը:

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին է ցանկանում տեսնել Բրոզովիչին իր ղեկավարած թիմում։

Բրոզովիչն ամենաէժան տարբերակն է թիմից հեռացած իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի դիրքի համար։

30-ամյա Բրոզովիչը «Ինտերում» է հանդես գալիս 2015 թվականից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։