«Բավարիան» հաղթեց եւ դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

19:25   30 ապրիլի, 2023

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց հետնապահ «Հերտային»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին եւ ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը։

«Բավարիան» 62 միավորով դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ, որն այս տուրում 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել «Բոխումի» հետ։ «Հերտան» վերջինն է՝ 22 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բավարիա» - «Հերտա»՝ 2:0 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 69, Քինգսլի Քոման, 80



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։