Մարիուշ Վախը Կլիչկոյին վախեցրել է իր հարսնացուի ավտոմեքենայով

18:10   1 նոյեմբերի, 2012

Լեհ գերծանրքաշային բռնցքամարտիկ Մարիուշ Վախը (27-0, 15 նոկաուտ) իր հարսնացուին ավտոմեքենա է նվիրել։ Ավտոմեքենայի վրա «Կլիչկոյի տիտղոսը խլելու ժամանակը եկել է» գրություն կա, հաղորդում է gorodokboxing.com-ը։

Հիշեցնենք, որ Մարիուշ Վախի հաջորդ մենամարտը նախատեսված է նոյեմբերի 10-ին: Այդ օրը լեհ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ, WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկո։ Մենամարտը կկայանա Գերմանիայի Համբուրգ քաղաքի Imtech-Arena մարզապալատում: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։