15-ամյա Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի Մեծ մրցանակի եզրափակիչի հաղթող (տեսանյութ)

19:26   5 մարտի, 2023

15-ամյա ռուսաստանցի Ադելյա Պետրոսյանը նվաճեց Սանկտ Պետերբուրգում անցկացվող գեղասահքի Ռուսաստանի Մեծ մրցանակի եզրափակիչի հաղթողի կոչումը։ Երկու ծրագրերի արդյունքում նա վաստակեց 255,01 միավոր։ Երկրորդ տեղը գրավեց Կամիլա Վալիեւան (241,76 միավոր)։ Բրոնզե մեդալակիր դարձավ Ելիզավետա Տուկտամիշեւան (241,61)։

Ռուսաստանի գեղասահորդները ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով զրկված են միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։