Չավի․ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում ցանկանում ենք ցույց տալ, որ մրցունակ ենք Եվրոպայում

23:50   15 փետրվարի, 2023

Իսպանիայի փոխչեմպիոն, Լա Լիգայի առաջատար «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին հույս է հայտնել, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա դիմակայությունում կկարողանան ապացուցել իրենց մրցունակությունը եվրոպական մակարդակում։

Թիմերը կհանդիպեն Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։ «Բարսելոնան» չէր կարողացել հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը։

«Հրաշալի հանդիպում է սպասվում։ Երկու թիմերն էլ մրցաշրջանի գագաթնակետին են, գերազանց մարզավիճակում են եւ ցուցադրում են հրաշալի արդյունքներ։

Տեն Հագը փոխել է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Սկզբում բարդ էր նրա համար, բայց հիմա նա հրաշալի է կատարում իր աշխատանքը։ «Մանչեսթեր Յունայթեդը» հզոր թիմ է, շատ ուժեղ պաշտպանությամբ եւ կարող է խնդիրներ ստեղծել։

Ես ակնկալում եմ ինտենստիվ պայքար։ Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ մրցունակ ենք Եվրոպայում»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:45-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։