Ջո Բայդենը շնորհավորել է Լեբրոն Ջեյմսին «դժոխային ռեկորդը» գերազանցելու առթիվ

12:54   8 փետրվարի, 2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է «Լոս Անջելես Լեյքերսի» 38-ամյա ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսին NBA-ի կանոնավոր առաջնությունում լեգենդար Քարիմ Աբդուլ-Ջաբարի 39 տարվա վաղեմության ռեկորդը (38 387 միավոր) գերազանցելու առթիվ, հաղորդում է ESPN-ը։

«Լեբրոն, շնորհավորում եմ քեզ։ Դու գերազանցեցիր այդ դժոխային ռեկորդը քո սրտով եւ հոգով։ Դու ավելի բարձրացրիր այս խաղը։ Ավելին՝ դու Քարիմ Աբդուլ-Ջաբարի, Բիլ Ռասելի, քեզնից առաջ եղած մեծագույն խաղացողների նման մարտահրավեր նետեցիր եւ ազգին ոգեշնչեցիր լինել ավելի լավը, հասնել ավելի մեծ նվաճումների։ Դու կատարեցիր խոստումդ»,- ասել է Բայդենը։

«Օկլահոմայի» դեմ խաղում (130:133) Լեբրոն Ջեյմսը վաստակել է 38 միավոր։ Այժմ NBA-ի արդյունավետության ռեկորդը 38 390 միավոր է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։