Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հոկտեմբերի 27-ին «Տավրիայի» դեմ խաղում ստացել է դեղին քարտ, ինչի պատճառով չի մասնակցի Ուկրաինայի առաջնության հաջորդ տուրի հանդիպմանը: Սա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի չորրորդ դեղին քարտն էր ընթացիկ մրցաշրջանում։
14-րդ տուրում «Շախտյորի» մրցակիցը կլինի մրցաշարային աղյուսակը եզրափակող Զապորոժյեի «Մետալուրգը»: «Շախտյոր» - «Մետալուրգ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 3-ին:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։