Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Աուգսբուրգին» եւ հաղթանակը բաց թողեց վերջնամասում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։
35-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Բորուսիան»։ Աչքի ընկավ բելգիացի կիսապաշտպան Տորգան Ազարը։ 78-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց դաշտի տերերի նիգերիացի կիսապաշտպան Նոա-Ջոել Սարենրեն-Բազեեն։
«Բորուսիան» 50 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բավարիայից» հետ է 8 միավոր։ «Աուգսբուրգը» 15-րդն է՝ 23 միավոր։
Եվրոպական առաջնություններում բոլոր հանդիպումների մեկնարկից առաջ տեղի են ունենում Ուկրաինայում ռուսական զինված ուժերի ռազմական գործողությունների դադարեցման եւ խաղաղության կոչով միջոցառումներ։
Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր
«Աուգսբուրգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1։1 (տեսանյութ)
Տորգան Ազար, 35 - Նոա-Ջոել Սարենրեն-Բազեե, 78
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։