«Ռեդ Բուլի» 24-ամյա հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենն առաջին անգամ նվաճեց Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով Աբու Դաբիի Մեծ մրցանակում։
«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը չկարողացավ պաշտպանել տիտղոսը՝ Աբու Դաբիում եւ ընդհանուր հաշվարկում գրավելով երկրորդ տեղը։
Ֆերստապենը 2021 թվականին 22 փուլերից 18-ում դարձավ հաղթող՝ սահմանելով ռեկորդ։
Նրանից առաջ Միխայել Շումախերը (2002-ին), Սեբաստիան Ֆետելը (2011-ին) եւ Լյուիս Հեմիլթոնը (2015-ին, 2016-ին, 2018-ին, 2019-ին) հաղթել էին 17-ական փուլերում։
«Մերսեդեսը» 8-րդ մրցաշրջանն անընդմեջ նվաճեց կոնստրուկտորների գավաթը։
Congratulations @MercedesAMGF1, 2021 Constructors' Champions
— Formula 1 (@F1) December 12, 2021
Disappointment in a phenomenal battle for the drivers' crown, but the Silver Arrows still make it 8 team titles in a row#AbuDhabiGP #F1 pic.twitter.com/u52KrHE7Uh
Աբու Դաբիի Մեծ մրցանակ
Վերջնագիծ չեն հասել
Սերխիո Պերես («Ռեդ Բուլ»)
Նիկոլաս Լատիֆի («Ուիլյամս»)
Անտոնիո Ջովինացի («Ալֆա Ռոմեո»)
Ջորջ Ռասել («Ուիլյամս»)
Կիմի Ռայկոնեն («Ալֆա Ռոմեո»)
Ընդհանուր անհատական հաշվարկ
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։