Տորեսի դուբլը կիսաեզրափակիչ դուրս բերեց «Չելսիին»

22:10   18 մարտի, 2012

«Չելսին» ու «Լիվերպուլը» Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր ձեռք բերեցին:

Քառորդ եզրափակիչում «Չելսին» 5:2 հաշվով առավելության հասավ Չեմպիոնշիփի (Առաջին դիվիզիոն) ներկայացուցիչ «Լեսթերի» նկատմամբ, իսկ «Լիվերպուլը» հաղթեց «Սթոք Սիթիին»՝ 2:1:

«Չելսիի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը դարձավ երկու գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ Տորեսը նախորդ անգամ գոլի հեղինակ էր դարձել 2011թ. սեպտեմբերի 24-ին:

Անգլիայի գավաթ. 1/4 եզրափակիչ

«Չելսի» - «Լեսթեր»՝ 5:2

Կեյհիլ, 12, Կալու, 18, Տորես, 67, 85, Մեյրելեշ, 90 – Բեկֆորդ, 78, Մարշալ, 89

«Լիվերպուլ» - «Սթոք Սիթի»՝ 2:1

Սուարես, 23, Դաունինգ, 57 – Կրաուչ, 27



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։