Մերձմոսկովյան «Խիմկիի» նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Դավիթ Դավիդյանը նորամուտը նշեց ռուսական Պրեմիեր լիգայում։
Երրորդ տուրում «Խիմկին» ընդունեց «Ռոստովին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Դավիդյանը փոխարինման դուրս եկավ 90-րդ րոպեին։
«Ռոստովի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։
23-ամյա Դավիդյանը նախորդ մրցաշրջանից առաջ միացել էր «Ալաշկերտին», որի կազմում Հայաստանի ավարտված առաջնությունում մասնակցել է 19 խաղի, դարձել 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանում Դավիդյանը հանդես է եկել նաև «Արարատ-Արմենիայում» ու «Արարատում»:
Այս ամռանը Դավիդ Դավիդյանը հրավիրվել էր Հայաստանի հավաքական, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ միանալ ազգային թիմին:
«Խիմկիի» հետ նա կնքել է երկու տարվա պայմանագիր։
Հիշեցնենք, որ «Խիմկիում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արշակ Կորյանը, որը «Ռոստովի» դեմ խաղում մնաց պահեստայինների նստարանին։
«Խիմկին» 4 միավորով 6-րդն է, «Ռոստովն» ունի 1 միավոր եւ նախավերջինն է։
Ռուսաստանի առաջնություն, երրորդ տուր
«Խիմկի» - «Ռոստով»՝ 1։1
Դենիս Գլուշակով, 70, 11մ - Նիկոլայ Կոմլիչենկո, 14
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։