«ՊՍԺ»-ն ու «Մոնպելյեն» միավորներ են կորցնում

02:35   18 մարտի, 2012

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Պարի Սեն Ժերմենը» մրցակցի խաղադաշտում ոչ ոքի խաղաց «Կանի» հետ՝ 2:2: Ընդ որում, Կարլո Անչելոտիի սաները կարողացան պարտությունից խուսափել միայն հանդիպման ավելացված ժամանակում:

Չեմպիոնության համար պայքարող «Մոնպելյեն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Նանսիին»: Հաղթական գոլը հեղինակեց բրազիլացի պաշտպան Անդրե Լուիսը:

«Լիոնը» ֆրանսիացի հարձակվող Բաֆետիմբի Գոմիսի խփած գնդակի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց «Սենտ Էտյենին», իսկ «Մարսելը» սեփական խաղադաշտում զիջեց «Դիժոնին»՝ 1:2:

Առաջին տեղում գտնվող «ՊՍԺ»-ն ունի 59 միավոր: «Մոնպելյեն» 57 միավորով երկրորդն է: «Լիոնը» 46 միավորով չորրորդն է, իսկ «Մարսելը» 39 միավորով՝ 9-րդը:

Ֆրանսիայի առաջնություն. 28-րդ տուր

«Կան» - «ՊՍԺ»՝ 2:2

Ֆրո, 53, Էրտո, 71 – Պաստորե, 59, Ժիլե, 90

«Մարսել» - «Դիժոն»՝ 1:2

Ռեմի, 12 (11մ.), - Սանկարե, 24, Կակուտա, 79 (11մ.)

«Նանսի» - «Մոնպելյե»՝ 1:0

Անդրե Լուիս, 63 (11մ.)

«Լորյան» - «Բրեստ»՝ 2:1

Մանգա, 52, Մոնե Պիկե, 87 – Բեն Բասատ, 11

«Բորդո» - «Այաչո»՝ 1:1

Դիաբատե, 70 – Պուլար, 90

«Օսեր» - «Էվիան»՝ 0:2

Կալեներգ, 8, Բերիգո, 90

«Սենտ Էտյեն» – «Լիոն»՝ 0:1

Գոմիս, 81


 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։