«Դինամոն» ուժեղ էր ԲԿՄԱ-ից, Զախարյանի եւ Տիկնիզյանի գոլերը

18:05   16 մայիսի, 2021

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության վերջին տուրում Մոսկվայի «Դինամոն» ընդունեց ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ 3։2 հաշվով 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի հաղթական գոլի շնորհիվ։ Հանդիպման հաշիվը բացել էր ԲԿՄԱ-ի 22-ամյա կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը։

ԲԿՄԱ-ն 50 միավորով 6-րդն է, «Դինամոն» նույնքան միավորով 7-րդն է։ Երկու թիմերն էլ չնվաճեցին եվրագավաթային մրցաշարերի ուղեգրեր։

Չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահովել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որը վերջին տուրում 5։1 հաշվով հաղթեց «Տամբովին» եւ վաստակեց 65 միավոր։ Երկրորդ տեղը գրավեց Մոսկվայի «Սպարտակը», որը 2։2 հաշվով խաղաց «Ախմատի» հետ։ Բրոնզե մեդալները 56 միավորով նվաճեց Մոսկվայի «Լոկոմոտիվը», որը 1։0 հաշվով պարտության մատնեց Եկատերինբուրգի «Ուրալին»։

Ռուսաստանի առաջնություն, 30-րդ տուր

«Դինամո» - ԲԿՄԱ՝ 3։2 (տեսանյութ)

Վյաչեսլավ Գրուլյով, 65, 72, Արսեն Զախարյան, 89 – Նաիր Տիկնիզյան, 18, Չիդերա Էջուկե, 79

View this post on Instagram

A post shared by Тинькофф РПЛ (@premierliga)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։