Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում առաջատար Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 2:2 հաշվով ավարտեց «Ռոստովի» դեմ տնային խաղը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում փոխարինման դուրս եկավ 68-րդ րոպեին: 89-րդ րոպեին Բայրամյանի հարվածից հետո գնդակը դիպել է գամբիացի հարձակվող Ալի Սոուի ոտքին և հայտնվել դարպասում: Հայ կիսապաշտպանի հաշվին գրանցվել է գոլային փոխանցում, իսկ Ալի Սոուն դարձել է դուբլի հեղինակ:
«Զենիթը» երկրորդ խաղակեսում 2 գոլ խփեց թվային առավելություն ստանալուց հետո: 77-րդ րոպեին Բայրամյանը նաև ստացավ դեղին քարտ:
«Զենիթը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 42 միավոր: «Ռոստովը» 33 միավորով 5-րդն է:
Ռուսաստանի առաջնություն, 20-րդ տուր
«Զենիթ» - «Ռոստով»՝ 2:2
Նիկոլայ Պոյարկով, 73 (ինքնագոլ), Դալեր Կուզյաև, 78 – Ալի Սոու, 44, 89
Հեռացում՝ Մաքսիմ Օսիպենկո, 56 («Ռոստով»)
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։