Վիտալի Կլիչկոն ավարտում է կարիերան

15:58   24 սեպտեմբերի, 2012

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, 41-ամյա Վիտալի Կլիչկոն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին, հաղորդում է newsru.com-ը։ Ավագ Կլիչկոն կզբաղվի քաղաքականությամբ։

«Ինչ վերաբերում է իմ մարզական կարիերային, ապա ես չեմ շարունակի այն։ Ես չեմ պատրաստվում մենամարտել»,- հայտարարել է Վիտալի Կլիչկոն Դոնեցկում կայացած մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ Վիտալի Կլիչկոն սեպտեմբերի 8-ին Մոսկվայում հաղթեց Գերմանիան ներկայացնող Մանուել Չառին՝ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։