Ֆրանսիացի մարզիկը մահացել է «Դաքարում» ստացած վնասվածքներից

12:40   15 հունվարի, 2021

Ֆրանսիացի մոտոարշավորդ Պյեր Շերպենը մահացել է «Դաքար» բազմօրյա ավտոարշավի 10-րդ փուլում ստացած վնասվածքների հետևանքով: Դժբախտ պատահարը տեղի էր ունեցել հունվարի 10-ին, փոխանցում է Heros des Belles-Motos թիմի մամուլի ծառայությունը:

Մրցման 178-րդ կմ-ին մարզիկը գլխի լուրջ վնասվածքներ էր ստացել մոտոցիկլից ընկնելու պատճառով: Դրանից հետո Շերպենը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նա արհեստական կոմայի մեջ էր: Օրեր անց մարզիկը մահացել է:

52-ամյա Շերպենը «Դաքարին» մասնակցում էր չորրորդ անգամ: Դրանից առաջ նա ռալիի մրցումների էր մասնակցել 2009, 2012 և 2015 թվականներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։