Ռիկի Հատոնը պաշտոնապես հայտարարել է ռինգ վերադառնալու մասին

18:14   14 սեպտեմբերի, 2012

Առաջին միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ռիկի Հատոնը ցանկանում է վերադառնալ ռինգ: Դա տեղի կունենա նոյեմբերի 24-ին բռնցքամարտիկի հայրենի քաղաքում՝ Մանչեսթերում: Այդ մասին Հատոնը պաշտոնապես հայտարարել է սեպտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Բռնցքամարտից հեռանալուց հետո իմ կյանքում շատ բան է փոխվել: Ես ինձ ավելի լավ եմ զգում: Ցանկանում եմ մենամարտել տիտղոսների համար: Մարդիկ իմ մասին տհաճ մտքեր են արտահայտում, բայց նրանք չգիտեն՝ ինչ է կատարվել իմ կյանքում»,- Հատոնի խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

33-ամյա բրիտանացին իր վերջին մենամարտն անցկացրել է 2009-ին, երբ պարտվել է ֆիլիպինցի Մենի Պակյաոյին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։