Մեկնարկեցին Իրանի 44-րդ Համահայկական խաղերը

13:11   14 սեպտեմբերի, 2012

Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոնում 44-րդ անգամ տրվեց Իրանի Համահայկական խաղերի մեկնարկը։ Ամենամյա Խաղերը կտեւեն մեկ շաբաթ։

Իրանի եւ Հայաստանի 890 հայ մարզիկներ կմրցեն ինը մարզաձեւերում. ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս, սեղանի թենիս, վոլեյբոլ, լող, բիլյարդ եւ աթլետիկա, հաղորդում է  Press TV-ն։

Սպասվում է, որ Խաղերի ընթացքին «Արարատ» ակումբում կհետեւեն մոտ 13 հազար երկրպագուներ։

Իրանի Համահայկական խաղերն ամեն տարի նվիրվում են հայ գործիչի։ Այս տարվա Խաղերը նվիրված են հոգեբանության իրանական դպրոցի հիմնադիրներից Հարություն Դավթյանին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։