Ալեքսանդր Կոլարով. «Ռեալի» հետ հանդիպումը լրջագույն թեստ կլինի

13:32   14 սեպտեմբերի, 2012

«Ռոնալդուն առանձնահատուկ ֆուտբոլիստ է, նա եւ Մեսին մեր ժամանակների լավագույն խաղացողներն են։ Այնպես որ «Ռեալի» հետ հանդիպումը լրջագույն թեստ կլինի մեզ համար, բայց մենք այդ հանդիպմանը կմեկնենք մեծ վստահությամբ։ Մենք բոլորս սպասում ենք այդ հանդիպմանը։ Վստահ եմ, որ «Ռեալը» եւս գիտակցում է խաղի լրջությունը։ Չէ որ մենք Անգլիայի չեմպիոններն ենք»,- ասել է Սերբիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովը՝ մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի՝ «Ռեալի» հետ հանդիպումը։

«Շատ կարեւոր է Չեմպիոնների լիգայի մրցաշարը սկսել լավ արդյունքից։ Մենք ցանկանում ենք դուրս գալ փլեյ-օֆֆ, բայց մենք շատ բարդ խումբ ունենք, այդ պատճառով կանխատեսում անելու համար վաղ է»,- Կոլարովի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի՝ «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Մադրիդում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։