Վիտալի Կլիչկո – Մանուել Չառ. հայացքների մենամարտ

10:09   5 սեպտեմբերի, 2012

Մոսկվայում կայացել է WBC վարկածով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի եւ Գերմանիան ներկայացնող Մանուել Չառի հայացքների մենամարտը:

Հիշեցնենք, որ Կլիչկոյի եւ Չառի միջեւ մենամարտին ներկա կլինեն բռնցքամարտի աշխարհի 11 նախկին չեմպիոններ: Մենամարտին մազապալատից կհետեւեն՝ Նիկոլայ Վալուեւը, Կոնստանտին Ցյուն, Յուրի Արբաչակովը, Արզուբեկ Նազարովը, Ռոման Կարմազինը, Օլեգ Մասկաեւը, Անատոլի Ալեքսանդրովը, Դմիտրի Պիրոգը, Դմիտրի Կիրիլովը, Սուլթան Իբրահիմովը եւ Ահմեդ Կատիեւը:

Վիտալի Կլիչկո – Մանուել Չառ մենամարտը կկայանա սեպտեմբերի 8-ին Մոսկվայի «Օլիմպիական» մարզապալատում: 40-ամյա Կլիչկոն առաջին անգամ պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի Ռուսաստանում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։