Ստամբուլ-2012. Ադրբեջանը հավասարվեց Հայաստանին եւ Ռուսաստանին

23:27   3 սեպտեմբերի, 2012

Հայտնի դարձան համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրի զույգերը: Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Չինաստանի թիմի հետ: Մրցակիցները հանդիպել են 8 անգամ` 5 անգամ համաշխարհային օլիմպիադայում, եւ 3 անգամ աշխարհի թիմային առաջնությունում: 4 անգամ հաղթել է Հայաստանի հավաքականը, 2 անգամ Չիանստանի թիմը, եւ  երկու հանդիպում ավարտվել է ոչ ոքի: Չինաստանի հավաքականը միջին գործակցով զիջում է Հայաստանի ընտրանում, եւ միջին վարկանշային աղյուսակում 6-րդն է: 2006 թվականի օլիմպիադայի արծաթե մեդալակիրները ունեն բավական ուժեղ կազմ, եւ 10 թիմային միավորով զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը: 6-րդ տուրում Չինաստանի ընտրանին 3.5:0.5 խոշոր հաշվով առավելության հասավ Բոսնիա եւ Հերցոգովինայի թիմի նկատմամբ:

Ադրբեջան - Ռուսաստան

Չինաստան - Հայաստան

Ֆիլիպիններ - Հունգարիա

Ուկրաինա - Իսպանիա

6-րդ տուրից հետո 11 թիմային միավոր ունեն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Լրացուցիչ ցուցանիշներով առաջինը` Ռուսաստանն է, իսկ երկրորդը Հայաստանի թիմը, Ադրբեջանը երրորդն է, որը 6-րդ տուրում 3:1 հաշվով հաղթեց Խորվաթիայի թիմի եւ միացավ առաջատարներին: 10 թիմային միավորով 4-8 տեղերն են բաժանում` Չինաստանի, Ֆիլիպինների, Ուկրաինայի, Հունգարիայի եւ Իսպանիայի հավաքականները:

Կանանց Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում  կհանդիպի Իտալիայի թիմի հետ, որը իր միջին `2248 գործակցով 31-րդն է:

Ռուսաստան - Լեհաստան

Վրաստան - Չինաստան

Ուկրաինա - Ֆրանսիա

Սերբիա - Վիետնամ

6-րդ տուրից հետո 11 թիմային միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ռուսաստանի եւ Լեհաստանի հավաքականները: 3-7 տեղերը 10 թիմային միավորով բաժանում են` Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ֆրանսիայի եւ Վիետնամի հավաքականները: Հայաստանի կանանց թիմը 6 –րդ տուրում խոշոր հաշվով` 3.5-0.5 առավելության հասնելով Արգենտինայի կանանց հավաքականի թիմի նկտամամբ  8 թիմային միավորով 21 թիմերի հետ բաժանում է 18-38-րդ տեղերը` լրացուցիչ ցուցանիշներով 23-րդն է:

Սեպտեմբերի 4-ին Երեւանի ժամանակով 16:00 կկայան 7-րդ տուրի հանդիպումները:Թիմերի կազմերը ըստ խաղատախտակների կհրապարակվեն սեպտեմբերի 4-ի առավոտյան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։