Հունգարական ֆան-շարժում. Մեր դրոշն այրելու համար ներողություն ենք սպասում հայերից. դրանից հետո մենք կանենք մեր անելիքը

00:45   2 սեպտեմբերի, 2012

Օգոստոսի 31-ին լուրեր հայտնվեցին, թե սեպտեմբերի 11-ին կայանալիք 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հունգարիա - Հոլանդիա խաղի ժամանակ Հունգարիայի ազգային հավաքականի պաշտոնական ֆան-ակումբը` Carpathian Brigade-ը, պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել հունգարական կառավարության դեմ` ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու փաստի դեմ:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց ֆան-շարժման նախագահ Ջոզեֆ Սոմոգիի  հետ, որպեսզի հստակեցնի, թե ինչ գործողություններ են նախատեսված, սակայն ստացավ հետեւյալ պատասխանը:

«Մենք շատ ենք ցավում մեր կառավարության որոշման համար: Կառավարությունը մեզ ատում է, քանի որ մենք ասում ենք միշտ այն, ինչ մեր սրտում է: Դա ամբողջ ժողովրդի որոշումը չէր: Մենք որոշել էինք մեր բողոքի ձայնը բարձրացնել սեպտեմբերի 11-ի խաղի ժամանակ, բայց այսօր Երեւանում դուք այրեցիք մեր դրոշը: Հասկացեք` դրոշը դա կարավառությունը չէ, դա երկրի խորհրդանիշն է: Այժմ առաջին քայլը դուք պետք է անեք: Մենք պարզապես ներողություն ենք սպասում լսել` մեր դրոշն այրելու համար, դրանից հետո մենք կանենք մեր անելիքը: Դուք կլսեք մեր ձայնը սեպտեմբերի 11-ին»,- ասաց Ջոզեֆ Սոմոգին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։