Վիտալի Կլիչկոյի մրցակից Մանուել Չառը 5 հազար եվրո է շահել վիճակախաղում

19:09   30 օգոստոսի, 2012

Սիրիական ծագմամբ 27-ամյա գերմանացի ծանրքաշային բռնցքամարտիկ Մանուել Չառը WBC  վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի հետ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք մենամարտի նախօրեին վիճակախաղում շահել է 5 հազար եվրո:
Չառը կարողացել է գուշակել 6 թվերից 5-ը: Նրան ընդամենը մի փոքր չի բավականացրել ջեքփոթի համար, որը կազմում է 8 միլիոն եվրո:

Բռնցքամարտիկը կատակել է, որ եթե կարողանար հաղթել ջեքփոթը, ապա կմտածեր Կլիչկոյի հետ մենամարտը չեղյալ հայտարարելու եւ կարիերան ավարտելու վերաբերյալ, հաղորդում է Sport.de-ն:

Հիշեցնենք, որ Կլիչկո-Չառ մենամարտը կկայանա սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: Մենամարտի ընթացքում 41-ամյա Կլիչկոն կփորձի պաշտպանել WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ամենայն հավանականությամբ, Կլիչկոյի համար այս մենամարտը կլինի վերջինը։ Նա կզբաղվի քաղաքականությամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։