Պարալիմպիկ խաղերի երեք հորդանանցի մասնակիցներ վտարվել են Մեծ Բրիտանիայից

17:43   23 օգոստոսի, 2012

Մեծ Բրիտանիան վտարել է երկրից Հորդանանի պարալիմպիկ պատվիրակության երեք անդամներին անչափահասների հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելու համար։

Բելֆաստի ոստիկանությունը բերման էր ենթարկել պաուերլիֆտինգում հանդես եկող 31-ամյա Օմար Սամի Կարադհիին, 45-ամյա Մոթազ Ալ Ժունայդին եւ 35-ամյա մարզիչ Ֆայզալ Համաշը։

Օգոստոսի 22-ին նրանք գրավի դիմաց ազատ են արձակվել, իսկ օգոստոսի 23-ին պետք է լքեն Մեծ Բրիտանիայի տարածքը, հաղորդում է  news.yahoo.com-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։