00:19  AMT,  12 օգոստոսի, 2012

«Շահումյանը» դուրս մնաց պայքարից

Ֆուտզալի ՈւԵՖԱ-ի Գավաթի որակավորման փուլի խմբային մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Շահումյանը» 1:4 հաշվով պարտվել է նորվեգական «Վեգակամերատանենեին»՝ դուրս մնալով հետագա պայքարից:

Հայկական թիմի միակ գնդակը խփել է Հենրիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում «Շահումյանը» ոչ ոքի էր խաղացել իսրայելական «Մաքաբի Նեհալաթի» հետ՝ 3:3, իսկ երկրորդ տուրում 2:6 հաշվով պարտվել էր Անդորրայի ներկայացուցիչ «Էնկամպ» ակումբին:

Հայաստանի չեմպիոնը մեկ միավորով եզրափակեց E խմբի մրցաշարային աղյուսակը: Այս խմբում հաղթող դարձավ «Վեգակամերատանենեն», որը վաստակել է 7 միավոր:

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Ֆեյսբուք
  • Հարցում
Ո՞ր թիմը կդառնա ֆուտբոլի 2014թ. աշխարհի չեմպիոն
Բրազիլիա
Արգենտինա
Իսպանիա
Գերմանիա
Իտալիա
Անգլիա
Ֆրանսիա
Այլ հավաքական
  • Վիճակագրություն
  • Արխիվ