00:05  AMT,  12 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Ուսեյն Բոլթը՝ վեցակի օլիմպիական չեմպիոն

Ջամայկայի քառյակը Ուսեյն Բոլթի գլխավորությամբ աշխարհի ռեկորդով նվաճեց տղամարդկանց 4х100 մետր փոխանցումավազքի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը՝ երկրորդ Օլիմպիական խաղերն անընդմեջ։ Ուսեյն Բոլթը դարձավ վեցակի օլիմպիական չեմպիոն։ Նա վազեց վերջին 100 մետրում։ Աշխարհի ռեկորդն այժմ հավասար է 36.84 վայրկյանի։ Նախորդ ռեկորդն էր 37.04։

 

30-րդ Օլիմպիական խաղեր

Աթլետիկա, 4х100 մետր փոխանցումավազք

Տղամարդիկ

 

1. Ջամայկա՝ 36.84

2. ԱՄՆ՝ 37.04

3. Տրինիդադ եւ Տոբագո՝ 38.12

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ