23:56  ,  11 օգոստոսի, 2012

«Բարսելոնան» հաղթեց Մեսիի եւ Աֆելայի գոլերի շնորհիվ

Կատալոնական «Բարսելոնան» օգոստոսի 11-ին ընկերական խաղում երկու անպատասխան գնդակ է ուղարկել Բուխարեստի «Դինամոյի» դարպասը: Հանդիպումը կայացել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:

«Բարսելոնային» հաղթանակ են պարգեւել Լիոնել Մեսիի եւ Իբրահիմ Աֆելայի դիպուկ հարվածները: Խաղի սկզբնամասում արգենտինացին առաջ է մղել կատալոնացիներին, իսկ ավելացված ժամանակում հոլանդացին կրկնապատկել է հյուրերի առավելությունը: 

Ընկերական հանդիպում

«Դինամո» (Բուխարեստ, Ռումինիա) – «Բարսելոնա» (Իսպանիա) – 0:2 

Մեսի, 4, Աֆելայ, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում