Language: Հայերեն
  • Русский
  • English
SPORT STYLE
  • Մամուլ
  • Տեսանյութեր
  • Լուսանկարներ
  • Լրահոս
  • Լոնդոն 2012
  • Ստամբուլ 2012
  • Ֆուտբոլ
    • Ազգային առաջնություններ
    • Եվրոպայի լիգա
    • Չեմպիոնների լիգա
    • Հայկական ֆուտբոլ
    • Եվրո-2012
  • Շախմատ
    • Մրցաշարեր
    • Լեւոն Արոնյան
  • Բռնցքամարտ
    • Պրոֆեսիոնալ
    • Սիրողական
  • Բասկետբոլ
  • Ավտոմոտոսպորտ
    • MotoGP
    • Ավտոարշավ
    • Ֆորմուլա-1
  • Թենիս
  • Այլ մարզաձեւեր
    • Աթլետիկա
    • Արեւելյան մարտարվեստներ
    • Բադմինտոն
    • Բազկամարտ
    • Էքստրեմալ մարզաձեւեր
    • Ըմբշամարտ
    • Թիավարություն
    • Հանդբոլ
    • Հեծանվասպորտ
    • Հոկեյ
    • Հրաձգություն
    • Ձիասպորտ
    • Ձմեռային մարզաձեւեր
    • Ձյուդո
    • Մականախաղ
    • Մարմնամարզություն
    • Նետաձգություն
    • Ծանրամարտ
    • Սամբո
    • Սեղանի թենիս
    • Սպորտային պարեր
    • Սուսերամարտ
    • Վոլեյբոլ
    • Ջրային մարզաձեւեր
    • Ռեգբի
    • Ֆուտզալ
    • Ֆիթնես | Բոդիբիլդինգ
    • Գեղասահք
20:34  AMT,  11 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012-ը NEWS.am Sport-ի համար մեկնաբանում է Արթուր Աբրահամը

Հայ օլիմպիականների ելույթներին հետեւում եմ, նրանց հաջողություններով եւ անհաջողություններով ապրում, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռցնքամարտի  աշխարհի նախկին չեմպիոն (IBF) Արթուր Աբրահամը:

Նա այժմ Գերմանիայում նախապատրաստվում է օգոստոսի 25-ին կայանալիք WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին: Թեեւ Արթուր Աբրահամը շատ զբաղված է, բայց նա բաց չի թողնում հայ օլիմպիականների ոչ մի ելույթ:

Արթուր, ինչպե՞ս ես: Ինչպե՞ս ես հասցնում պատրաստվել Շտիգլիցի հետ մենամարտին եւ հետեւել Օլիմպիական խաղերին:

Այս պահին չեմ կարող լավ չլինել, քանի որ հարցազրույց եմ տալիս իմ ամենասիրելի լրատվամիջոցներից մեկին` NEWS.am-ին: Ես Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին առաջինը տեղեկանում եմ ձեր կայքից:

Տրամադրությունս շատ լավ է, բայց ինչքան մոտենում է մենամարտիս օրը, այնքան սիրտս թրթռում է: Նույն զգացողություններն եմ ունենում, երբ Օլիմպիական խաղերում տեսնում եմ հայ մարզիկների ելույթները: Եթե նույնիսկ ժամանակս չի ներում հետեւել մեր մարզիկներին՝ փորձում եմ ամեն գնով հարմարեցնել: Ինձ համար նրանց ամեն պայքար, ամեն հաղթանակ եւ հաջողություն կարեւոր է:

Իսկ ո՞ր մարզաձեւն է ավելի շատ գերում այս Խաղերում:

Փորձում եմ բոլոր մարզաձեւերին էլ հետեւել: Մի փոքր բարդ է եւ ժամանակատար, բայց հնարավորինս հետեւում եմ: Ինձ, մասնավորապես, գրավում է հեծանվասպորտը, ըմբշամարտը, վազքերը, հատկապես, 100 մետրը: Մարզաշխարհի ոչ մի մարդ չի կարող անտարբեր անցնել Օլիմպիական խաղերի կողքով:

Հայ օլիմպիականների ելույթներին հետեւո՞ւմ ես:

Անխոս: Չեմ կարող չհետեւել: Մեծ ուշադրությամբ դիտեցի արծաթե մեդալակիր Լեւոն Ջուլֆալակյանի եւ բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերը: Ինձ շատ ուրախացրեց Հռիփսիմե Խուրշուդյանի բրոնզե մեդալը: Դա իսկապես անակնկալ էր: Փորձում եմ հետեւել նաեւ Ռուսաստանը ներկայացնող հայ օլիմպիականների ելույթներին: Նրանց հաղթանակներով էլ եմ ուրախանում եւ հպարտանում: Ինչպե՞ս կարող ես չհետեւել հայ տղաներին՝ լինելով հայ եւ մարզիկ: Չեմ կարողանում անտարբեր անցնել ցանկացած երեւույթի կողքով, եթե դրանում հայ կա կամ հնչում է հայի անուն՝ լինի դա սպորտ, թե ուրիշ բնագավառ:

Ի՞նչ կասես ծանրամարտում ունեցած պարտությունների մասին: Տխրեցնո՞ւմ են մեր մարզիկների անհաջողությունները:

Շատ են տխրեցնում: Այդ ելույթներին էլ հետեւեցի: Ցավալի է: Կարծում եմ, մերոնք հետ չէին իրենց ուժերով: Սակայն այդ տխրությունը Հռիփսիմեն իր հաղթանակով մեղմեց: Շատ կցանկանայի Օլիմպիական խաղերում տեսնել ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանին: Ցավում եմ, որ նա չկար այս Խաղերում: Տիգրանը լավ մարդ է, բարի անձնավորություն: Նրա հետ ընկերական ջերմ հարաբերություններ ունեմ:  Բայց պետք չէ պարտությունն այդքան ցավագին ընդունել: Ի՞նչ կարող ես անել։ Սա սպորտ է եւ սպորտում ամեն ինչ պատահում է:

Լոնդոնի Օլիմպիական խաղերում մեր օլիմպիականների ձախողումները հիմնականում վերագրում են հոգեբանորեն անպատրաստ լինելու հետ: Համամի՞տ ես այս մտքի հետ։ Ի՞նչ տեղ ես տալիս մարզիկի հոգեբանական պատրաստականությանը: 

Սպորտը ոչ միայն տեխնիկա է, ուժ է, այլեւ հոգեբանություն: Կարող է մարզիկը ֆիզիկապես լիարժեք պատրաստ լինել, հիանալի մարզավիճակում լինել, բայց  հոգեպես թույլ լինի եւ պարտություն կրի: Պարտությունների պատճառները, հիմնականում, հոգեպես անպատրաստ լինելուց են: Մրցագորգում ոչ մի մարզիկ իրեն վստահ չի զգա, եթե հոգեբանորեն պատրաստ չլինի: Սպորտում ամեն ինչ պետք է հավասարակշռված լինի եւ միմյանց հետ կապակցված. պետք է ուժեղ լինես եւ հոգեբանորեն պատրաստված մենամարտիդ: Այս երկու կարեւոր գործոնները փոխկապակցված են

Մենք ունեցանք օլիմպիական փոխչեմպիոն: Արսեն Ջուլֆալակյանի մասին ի՞նչ կասես:

Արսեն Ջուլֆալակյանին անձամբ չեմ ճանաչում: Նրա մասին միայն լավն եմ լսել: Հանդիպել ենք ընդամենը մի քանի անգամ: Բայց նրա գոտեմարտերին փորձում եմ հետեւել: Նա հրաշալի մարզիկ է, հրաշալի ըմբիշ: Այնպես որ, կցանկանայի Արսենի պես մարզիկներ շատ ունենայինք:

Հայ մարզիկներից բոլորի գործունեությանը հետեւում եմ: Նրանց արդյունքներով եւ պարտություններով ուրախանում եւ տխրում եմ: Բայց շփում, ցավոք, այդքան չունեմ, որովհետեւ տարածությունը թույլ չի տալիս: Շատ կցանկանայի բոլորին լավ ճանաչել: Բայց քչերի հետ եմ հասցնում ընկերություն անել, այն էլ՝ միայն Հայաստանում եղած ժամանակ:

Ի՞նչ գնահատական կտաս Լոնդոնում պարտություն կրած մեր միակ օլիմպիական բռցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանի հնարավորություններին:

Անդրանիկին շատ լավ եմ ճանաչում: Մենք միասին մարզվել ենք: Մտերիմ ենք: Նա լայն հնարավորությունների տեր բռնցքամարտիկ է, ունի լավ տեխնիկա: Ամենակարեւորը՝ լավ մարդ է:

Որպես պրոֆեսիոնալ բռցնքամարտիկ ի՞նչ կարեւորություն ես տալիս Օլիմպիական խաղերին:

Սա ուժեղագույնների մրցահարթակն է: Յուրաքանչյուր մարզիկ կյանքի ընթացքում պետք է ձգտի դառնալ Օլիմպիական խաղերի մասնակից, իր ուժերը փորձի աշխարհի տարբեր երկրների մարզիկների հետ: Պետք է ուժեղագույնների շարքում լինես: Օլիմպիական խաղերը երբեք չեն զիջի որեւէ այլ բարձր կագի մրցաշարի. Օլիմպիական խաղերը մնում են Օլիմպիական խաղեր: Չկա մի մարզիկ, որ ցանկություն չունենա մասնակցել Օլիմպիական խաղերին:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

NEWS.am Sport

Տպել    |  На русском

  • ֆեյսբուք
  • 0 մեկնաբանություն
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Վալերի Ադամսը ստացավ Լոնդոնի օլիմպիական ոսկե մեդալը
    Բելառուս Նադեժդա Օստապչուկի որակազրկման արդյունքում...
  • Օլիմպիականներն ամերիկյան դրոշները հանձնեցին Օբամային
    30-րդ ամառային Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի հավաքականը նվաճեց 104 մեդալ, այդ թվում 46 ոսկե...
  • Չինացիներն անգերազանցելի էին Լոնդոնի Պարալիմպիկ խաղերում
    Ավարտվեցին Լոնդոնում կայացած 14-րդ Պարալիմպիկ խաղերը...
  • Լոնդոն-2012. Մարգարիտա Հովակիմյանը 14-րդն է
    14-րդ Պարալիմպիկ խաղեր...
  • Լոնդոնում կրակել են Ռուսաստանի պարալիմպիկ թիմի ավտոբուսի վրա
    Տուժածներ չկան...
վերջին լուրերը «Լոնդոն - 2012» թեմայով

  • Արայիկ Բաղդադյան. Ըմբշամարտի կանոնների փոփոխությունը շատ ճիշտ որոշում էր
    Վերականգնվել են 15-20 տարի առաջ եղած ըմբշամարտի կանոնները, իսկ այն ժամանակ այս մարզաձեւը հանդիսատեսի պակաս չուներ...
  • Գրիգոր Միքայելյան. Հայաստանում կարատեի վրա ուշադրություն կդարձնեն, երբ այն դառնա օլիմպիական մարզաձեւ
    Չեմ կարծում, որ օլիմպիական ծրագրում կարատեի ընդգրկումը լավ գաղափար է...
  • Լեւոն Արոնյանի բժիշկ-հոգեբան. Լեւոնը չի ցանկանում կենտրոնանալ պարտության վրա
    Լեւոնը երկար զրուցեց իր թիմի հետ. նա գիտակցում էր, որ ինչ-որ տեղ սխալներ է արել...
  • Լեւոն Արոնյան. Հավակնորդների մրցաշարում կան ութ ֆավորիտներ, որոնցից յոթը վերջում կհասկանան, որ ֆավորիտ չէին
    Կարիերայիս այն փուլում եմ, երբ լավ խաղալն արդեն բավարար չէ…
  • «Մետալուրգի» մարզիչ. Հովհաննես Համբարձումյանը գերազանցում է Արտակ Եդիգարյանին
    Համբարձումյանն ավելի ուժեղ է թե՛ ֆիզիկապես, թե՛ արագությամբ...
վերջին լուրերը «Հարցազրույց» թեմայով
  • Լրահոս
  • 00:55 AMT,  22 մայիսի
    ՊՍԺ-ն տարեկան 7.5 միլիոն աշխատավարձ է առաջարկում Անչելոտիին
  • 00:24 AMT,  22 մայիսի
    Բուֆոնն ու Կոնտեն հանդիպել են Հռոմի պապի հետ
  • 00:09 AMT,  22 մայիսի
    «Մանչեսթեր Սիթին» 138 միլիոն կառաջարկի Նեյմարի համար
  • 00:02 AMT,  22 մայիսի
    Արտյոմ Խաչատուրովը դարձյալ բացակայում էր
  • 23:45 AMT,  21 մայիսի
    Մեսի. Նեյմարը հիանալի ձեռքբերում կլինի «Բարսելոնայի» համար
  • 23:24 AMT,  21 մայիսի
    Ֆրանկ դե Բուրը երկարաձգել է պայմանագիրն «Այաքսի» հետ
  • 23:08 AMT,  21 մայիսի
    «Սպարտակի» ֆուտբոլիստները լուսանկարվել են մարզումից առաջ
  • 22:52 AMT,  21 մայիսի
    «Բարսելոնան» հրաժեշտ կտա Աբիդալին
  • 22:29 AMT,  21 մայիսի
    Ջովինկոն հայր է դարձել
  • 22:06 AMT,  21 մայիսի
    Հայաստանի պատանեկան հավաքականը պարտվել է խոշոր հաշվով
Loading...

  • Ֆեյսբուք
  • Հարցում
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի աշխատանքը
Դրական
Բացասական
  • Հարցում
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը
Դրական
Բացասական
  • Հարցում
Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Սպորտի նախարարության աշխատանքը
Դրական
Բացասական
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...
  • ՄարզաձԵՎերը՝ այբբենական
    • » Աթլետիկա
    • » Ամերիկյան ֆուտբոլ
    • » Առագաստանավային սպորտ
    • » Ավտո | մոտո
    • » Արեւելյան մարտարվեստներ
    • » Բադմինտոն
    • » Բազկամարտ
    • » Բասկետբոլ
    • » Բեյսբոլ
    • » Բիլիարդ
    • » Բոուլինգ
    • » Բռնցքամարտ
    • » Գեղասահք
    • » Գեղարվեստական մարմնամարզություն
    • » Գոլֆ
    • » Էքստրեմալ մարզաձեւեր
    • » Ըմբշամարտ
    • » Թենիս
    • » Թիավարություն
    • » Խառը մենամարտեր (MMA)
    • » Ծանրամարտ
    • » Կիբերսպորտ
    • » Հանդբոլ
    • » Հեծանվասպորտ
    • » Հոկեյ
    • » Հրաձգություն
    • » Ձիասպորտ
    • » Ձմեռային մարզաձեւեր
    • » Ձյուդո
    • » Մականախաղ
    • » Նետաձգություն
    • » Շախմատ
    • » Ունիվերսալ մարտեր
    • » Պարալիմպիկ սպորտ
    • » Պոկեր
    • » Ջրային մարզաձեւեր
    • » Ռեգբի
    • » Սամբո
    • » Սեղանի թենիս
    • » Սուսերամարտ
    • » Սպորտային մարմնամարզություն
    • » Սպորտային պարեր
    • » Սքվոշ
    • » Վոլեյբոլ
    • » Օլիմպիական
    • » Ֆիթնես | Բոդիբիլդինգ
    • » Ֆուտբոլ
    • » Ֆուտզալ
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © 2013 NEWS.am
    Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։

    Էլ-փոստ՝ sport@news.am
    Գովազդ News.am-ում Բջջային՝ +37491 073313, Էլ-փոստ՝ marketing@news.am
    Մեր մասին

    Պատրաստված է՝