Հայաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը հաղթանակով մեկնարկեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 84 կգ քաշայինների մրցաշարում:
Մեկնարկային գոտեմարտում դաղստանցի ըմբիշը պարտության մատնեց 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, տաջիկ Յուսուպ Աբդուսալոմովին՝ 0:3, 2:0, 2:0:
1/8 եզրափակիչում 25-ամյա Հաջիմուրադ Նուրմագոմեդովի մրցակիցը կլինի Իրանի ներկայացուցիչ Էհսան Նասեր Լաշղարին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում