15:55  ,  9 օգոստոսի, 2012

«Ռեալի» պաշտպանը կարող է նորամուտը նշել Ֆրանսիայի հավաքականում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը հրավիրվել է ֆուտբոլի Ֆրանիայի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու օգոստոսի 15-ին կայանալիք Ուրուգվայի թիմի հետ ընկերական հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է Ֆրանիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

Ֆրանսիայի երիտասարդական թիմի 19-այմա պաշտպանն առաջին անգամ է հրավիրվում ազգային հավաքական: Ռաֆայել Վարանը 2011-ին ֆրանսիական «Լանսից» է տեղափոխվել «Ռեալ»:

Դիդյե Դեշամի խոսքով՝ Ուրուգվայի հետ հանդիպմանը թիմում նոր անուններ կլինեն: Այդ խաղին վնասվածքի պատճառով չեն մասնակցի «Վալենսիայի» պաշտպան Ադիլ Ռամին ու «Նյուքասլի» կիսապաշտպան Յոան Կաբայը: Սամիր Նասրին ու Ժերեմի Մենեզը որակազրկված են Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, գրում է Goal.com-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում