12:13  ,  8 օգոստոսի, 2012

Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի օգոստոսի 15-ին կանանալիք Բելառուսի թիմի հետ ընկերական հանդիպմանը:

Օգոստոսի 13-ից ազգային հավաքականը կհանգրվանի Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ հաջորդ օրը կանցկացնի բաց մարզում, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Էդգար Մանուչարյանն ու Գեւորգ Կասպարովը վնասվածքի պատճառով չեն հրավիրվել հավաքական: Վարդան Մինասյանը չի բացառել հավաքականի կազմում նոր ֆուտբոլիտներ ընդգրկելու հնարավորությունը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության եւ եվրոպական առաջնությունների հերթական տուրերից հետո:

Բելառուսների հետ խաղի համար հավաքական են հրավիրվել 20 ֆուտբոլիստներ:

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Ռուսաստան
Արթուր Հարությունյան, «Շիրակ»

Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Լեւոն Հայրապետյան, «Լեխիա Գդանսկ», Լեհաստան
Հրայր Մկոյան, «Շիրակ» 
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Արտակ Եդիգարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Արթուր Եդիգարյան, «Փյունիկ» 
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա
Գեւորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Դավիթ Մանոյան, «Կուբան», Ռուսաստան
Արաս Օզբիլիս, «Այաքս», Հոլանդիա
Զավեն Բադոյան, «ԲԱՏԵ», Բելառուս
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Հարձակվողներ
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան
Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով