Language: Հայերեն
  • Русский
  • English
SPORT STYLE
  • Մամուլ
  • Տեսանյութեր
  • Լուսանկարներ
  • Լրահոս
  • Լոնդոն 2012
  • Ստամբուլ 2012
  • Ֆուտբոլ
    • Ազգային առաջնություններ
    • Եվրոպայի լիգա
    • Չեմպիոնների լիգա
    • Հայկական ֆուտբոլ
    • Եվրո-2012
  • Շախմատ
    • Մրցաշարեր
    • Լեւոն Արոնյան
  • Բռնցքամարտ
    • Պրոֆեսիոնալ
    • Սիրողական
  • Բասկետբոլ
  • Ավտոմոտոսպորտ
    • MotoGP
    • Ավտոարշավ
    • Ֆորմուլա-1
  • Թենիս
  • Այլ մարզաձեւեր
    • Աթլետիկա
    • Արեւելյան մարտարվեստներ
    • Բադմինտոն
    • Բազկամարտ
    • Էքստրեմալ մարզաձեւեր
    • Ըմբշամարտ
    • Թիավարություն
    • Հանդբոլ
    • Հեծանվասպորտ
    • Հոկեյ
    • Հրաձգություն
    • Ձիասպորտ
    • Ձմեռային մարզաձեւեր
    • Ձյուդո
    • Մականախաղ
    • Մարմնամարզություն
    • Նետաձգություն
    • Ծանրամարտ
    • Սամբո
    • Սեղանի թենիս
    • Սպորտային պարեր
    • Սուսերամարտ
    • Վոլեյբոլ
    • Ջրային մարզաձեւեր
    • Ռեգբի
    • Ֆուտզալ
    • Ֆիթնես | Բոդիբիլդինգ
    • Գեղասահք
14:20  AMT,  4 օգոստոսի, 2012

Օլիմպիական Արսեն Սարգսյան. Հենց առաջին փորձի ժամանակ ողնաշարի վնասվածք ստացա

«Ես լիարժեք պատրաստ էի եզրափակիչ մտնելու համար, բայց առաջին ցատկի ժամանակ ողնաշարի վնասվածք ստացա եւ կորցրեցի ամբողջ ուժով պայքարելու հնարավորությունը»:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոնդոնի Օլիմպիական խաղերում հանդես եկած հեռացատկորդ Արսեն Սարգսյանը:

Օգոստոսի 3-ին 30-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող հեռացատկորդներ Վարդան Փահլեւանյանին ու Արսեն Սարգսյանին չհաջողվեց հաղթահարել հեռացատկի որակավորման փուլը եւ երկու հեռացատկորդներն էլ դուրս մնացին հետագա պայքարից:

Արսեն Սարգսյանը լավագույն փորձի ժամանակ ցույց տվեց  7.62 մ արդյունք` գրավելով  25-րդ տեղը, իսկ Վարդան Փահլեւանյանը` 6.55 մ արդյունքով զբաղեցրեց  վերջին տեղը:  

Արսեն, ինչպե՞ս ես:

Կարելի է ասել` շատ վատ, ողնաշարի վնասվածք ստացա:

Ի՞նչն է խնդիրը:

Առաջին ցատկի վայրէջքի ժամանակ սխալ դիրքով իջա` մեջքս հետ գնաց, իսկ ոտքերս առաջ եւ այդ պահին սուր ցավ զգացի ողնաշարիս հատվածում:  Չկարողացա հեռավորությունս պահպանել:  Հետագա երկու ցատկերի ընթացքում ցավերն ավելի սրացան եւ խանգարեցին ինձ:

Փաստորեն, մեջքիդ ցավը խանգարեց, որ դուրս գաս եզրափակիչ:

Ստացվում է, որ այո: Ուրիշ որեւէ խնդիր չունեի:

Իսկ հիմա ինչպե՞ս ես քեզ զգում։ Կա՞ն ցավեր:

Այո, հիմա առավել սրացած են ցավերը, նույնիսկ, չեմ կարողանում շարժվել: Ցատկերի ընթացքում էլ մի կերպ էի շարժում մեջքս, զգուշությամբ, որպեսզի լուրջ վնասվածք չհասցնեմ: Այժմ բժիշկներն ինձ կհետազոտեն եւ մի քանի հանգստացնող ներարկումներ կանեն:

Արսեն, ցույց տվեցիր 7.62 արդյունք։ Դա քեզ գոհացնո՞ւմ է:

Ոչ… Այդքան էլ լավ արդյունք չէ: Ես կարող էի իսկապես լավ արդյունք ցույց տալ, բայց առաջին իսկ ցատկի ընթացքում ստացա վնասվածք: Ցավը թույլ չէր տալիս ավելի հեռու ցատկել եւ լավ վայրէջք կատարել: Այդ պատճառով ցածր արդյունք ցույց տվեցի:  Առաջին փորձի ժամանակ ցատկեցի 7.39 մետր: Հենց այդ ցատկի ժամանակ մեջքս հետ ընկավ եւ սուր ցավ տվեց ողնաշարիս: Արդեն երկրորդ փորձում`7,62 եւ երրորդում` 7.60:

Իսկ մինչեւ այս դու ունեցե՞լ ես ողնաշարի հետ կապված խնդիրներ:

Այո: Հեռացատկորդը չի կարող ողնաշարի ցավեր չունենալ: Երկու տարի առաջ շատ լուրջ վնասվածք եմ ստացել, նույնիսկ, այն աստիճանի լուրջ, որ թվում էր, թե չեմ ապաքինվի: Բայց  ապաքինվեցի։ Ու սկսեցի թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես սկսեցի պատրաստվել Օլիմպիական խաղերին: Ամեն ինչ անում էի, որ հանկարծ այդ խնդիրները գլուխ չբարձրացնեն, բայց դե սա սպորտ է եւ առանց վնասվածնքերի չի լինում:
Այս խնդիրը կապված ողնաշարային հատվածի ցավերի հետ նախքան Լոնդոն ժամանելն էլ ունեի: Այստեղի բժիշկները բուժում էին նշանակել, բայց այդպես էլ ավարտին չհասցրին: Վնասվածքը ձեռք էի բերել Ֆրանսիայում անցկացված հավաքի ժամանակ: Այս օրերին բժիշկների հսկողության տակ էի, ցավերս անցել էին, բայց վերջնական բուժում չէի ստացել:

Իսկ ինչպե՞ս էիր քեզ զգում օլիմպիական ստադիոնում։ Ընկճվածություն, լարվածություն կա՞ր:

Բացարձակ որեւէ լարվածություն եւ ընկճվածություն չեմ ունեցել: Ինձ շատ լավ էի զգում մինչեւ մեկնարկս եւ մեկնարկիս ընթացքում բավական վստահ էի: Այնպիսի տպավորություն էր, ասես ես բազմիցս մասնակցել եմ Օլիմպիական խաղերին: Ոչնչից չէի ընկճվում: Թվում էր, թե ես պետք է կաշկանդված  լինեի` քանի որ 48 մասնակիցների մեջ առաջին ելույթ ունեցողը ես էի: Դե պատկերացրեք, Օլիմպիական խաղերում հեռացատկի մրցումներում առաջինը դու  ելույթ ունենաս…. Հավատացեք` դժվար է: Բայց ես նույնսիկ չզգացի էլ։ Այդքան լավ էի ինձ զգում մարզադաշտում: Ջերմ էր մթնոլորտ: Ես հավատում էի, որ լավ արդյունք եմ ցույց տալու, դրա համար ինձ խոչընդոտող ոչինչ չկար: Նույնիսկ հոգեբանական ճնշում չկար, ես էլ հոգեբանորեն պատրաստված էի: Եթե հիմա նորից իրավունք ունենայի մասնակցելու, էլի կցատկեի այդ հանդիսատեսի համար եւ այդ մարզադաշտում: Միայն թե մեջքս չցավեր:

Եթե ցավը չլիներ, որքան կցատկեի՞ր:

Թե որքան կցատկեի, չեմ կարող ասել, բայց որ եզրափակիչ կմտնեի՝ դա հաստատ: Ես ամբողջ ելույթիս  ընթացքում Աստված էի կանչում, որ հանկարծ մեջքիս ցավը չխանգարի ինձ: Բայց փաստորեն այս հարցում բախտս չբերեց:

Մարզիկը պետք է բացի լավ տվյալներից եւ հոգեբանորեն պատրաստ լինելուց, ունենա նաեւ սպորտային հաջողություն, բախտ` այսպես ասած: Ես այս անգամ այդ բախտը չունեցա: Մշտապես հաջողությունն ինձ հետ է լինում. այս անգամ այն բացակայեց:

Արսեն, 48 մասնակիցներից 25-րդն ես։ Այնուամենայնիվ, գո՞հ ես քո ելույթից:

Կարող էի ավելին, բայց արեցի իմ նվազագույնը:

Քեզ հետ էր նաեւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի չեմպին ու ռեկորդակիր (8.86 մ) Ռոբերտ Էմմիյանը: Նա ի՞նչ գնահատական տվեց  քո ցատկերին:

Այո, նա ինձ հետ էր: Փորձում էր հնարավորինս ինձ քաջալերել: Նա առաջին իսկ ցատկից հասկացավ, որ ինձ ինչ-որ բան խանգարեց, որ ես սխալ վայրէջք կատարեցի եւ կարծես վնասեցի ողնաշարս: Շատ անհնագստացավ եւ փորձում էր այնպես անել` որ չզգամ ցավը: Այդ մի քանի շաբաթը մեզ մարզելու եւ մեզ իր խորհուրդներով օլիմպիական ասպարեզ ուղեկցելու համար շատ շնորհակալ եմ: Նրա ներկայությունը ինձ շատ օգնեց:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

NEWS.am Sport

Տպել    |  На русском

  • ֆեյսբուք
  • 2 մեկնաբանություն
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

vahe 00:08-05/08
targeq ekeq piva xmenq, inch olimpiadayi vaxt a
Hayk 16:40-05/08
Et vnasvacqnern el erknqic chen @nknum, vor normal marzvac u taqacac lineq durs galuc araj, voch te b... gnacac, mejqnert el cheq jardi... Nenc tpavorutyuna, vonc vor gisherotik dproci havaqakana gnacel London, voch te mi amboxj erkri...
  • Այս թեմայով

  • Վալերի Ադամսը ստացավ Լոնդոնի օլիմպիական ոսկե մեդալը
    Բելառուս Նադեժդա Օստապչուկի որակազրկման արդյունքում...
  • Օլիմպիականներն ամերիկյան դրոշները հանձնեցին Օբամային
    30-րդ ամառային Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի հավաքականը նվաճեց 104 մեդալ, այդ թվում 46 ոսկե...
  • Չինացիներն անգերազանցելի էին Լոնդոնի Պարալիմպիկ խաղերում
    Ավարտվեցին Լոնդոնում կայացած 14-րդ Պարալիմպիկ խաղերը...
  • Լոնդոն-2012. Մարգարիտա Հովակիմյանը 14-րդն է
    14-րդ Պարալիմպիկ խաղեր...
  • Լոնդոնում կրակել են Ռուսաստանի պարալիմպիկ թիմի ավտոբուսի վրա
    Տուժածներ չկան...
վերջին լուրերը «Լոնդոն - 2012» թեմայով

  • Լոնդոն-2012. Հայ օլիմպիականներ. Գրետա Վարդանյան
    NEWS.am Sport-ը ներկայացնում է օգոստոսի 29-ին Լոնդոնում մեկնարկող 14-րդ Պարալիմպիկ խաղերում Հայաստանի օլիմպիականներին...
  • Լոնդոն-2012. Հայ օլիմպիականներ. Մարգարիտա Հովակիմյան
    NEWS.am Sport-ը ներկայացնում է 14-րդ Պարալիմպիկ խաղերում Հայաստանի օլիմպիականներին…
  • Օլիմպիական Դավիթ Սաֆարյան. Գոտեմարտի մեջ պետք է դնես ամեն ինչ՝ հոգի, ջանք, ցանկություն, ունակություն
    Մեկ անգամ փորձեցի Ռուսաստանի թիմի կազմում մասնակցել Օլիմպիական խաղերին, բայց չստացվեց։ Հայաստանն ինձ տվեց հնարավորություն, ինչի համար ես շատ ուրախ եմ...
  • Օլիմպիական Միհրան Ջաբուրյան. Գնում ենք ռուսների դեմ կռվելու
    Վտահ եմ, որ ունենալու ենք ոսկե մեդալ…
  • Արման Վահանյան. Մինչեւ խնդիրները չլուծվեն, պետք չէ սպասել լավ արդյունքի
    Մինչեւ նորմալ մարզադպրոցներ չլինեն, երեխաների քանակը չշատանա եւ մինչեւ նորմալ ֆինանսավորում չլինի...
վերջին լուրերը «Հայ օլիմպիականները» թեմայով

  • Արայիկ Բաղդադյան. Ըմբշամարտի կանոնների փոփոխությունը շատ ճիշտ որոշում էր
    Վերականգնվել են 15-20 տարի առաջ եղած ըմբշամարտի կանոնները, իսկ այն ժամանակ այս մարզաձեւը հանդիսատեսի պակաս չուներ...
  • Գրիգոր Միքայելյան. Հայաստանում կարատեի վրա ուշադրություն կդարձնեն, երբ այն դառնա օլիմպիական մարզաձեւ
    Չեմ կարծում, որ օլիմպիական ծրագրում կարատեի ընդգրկումը լավ գաղափար է...
  • Լեւոն Արոնյանի բժիշկ-հոգեբան. Լեւոնը չի ցանկանում կենտրոնանալ պարտության վրա
    Լեւոնը երկար զրուցեց իր թիմի հետ. նա գիտակցում էր, որ ինչ-որ տեղ սխալներ է արել...
  • Լեւոն Արոնյան. Հավակնորդների մրցաշարում կան ութ ֆավորիտներ, որոնցից յոթը վերջում կհասկանան, որ ֆավորիտ չէին
    Կարիերայիս այն փուլում եմ, երբ լավ խաղալն արդեն բավարար չէ…
  • «Մետալուրգի» մարզիչ. Հովհաննես Համբարձումյանը գերազանցում է Արտակ Եդիգարյանին
    Համբարձումյանն ավելի ուժեղ է թե՛ ֆիզիկապես, թե՛ արագությամբ...
վերջին լուրերը «Հարցազրույց» թեմայով
  • Լրահոս
  • 17:32 AMT,  24 մայիսի
    Արամ Ավագյան. Մենք մի թերություն ունենք. ասես` ինքներս մեզ չհավատանք
  • 17:17 AMT,  24 մայիսի
    Ֆալկաոյին կարող է փոխարինել «Աստոն Վիլայի» ռմբարկուն
  • 16:42 AMT,  24 մայիսի
    Ջիբրալթարը պաշտոնապես ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի կազմի մեջ
  • 16:26 AMT,  24 մայիսի
    «Անժին» կպայքարի Նեգրեդոյի համար
  • 16:07 AMT,  24 մայիսի
    Կապելոն հրապարակել է Ռուսաստանի հավաքականի կազմը
  • 15:50 AMT,  24 մայիսի
    «Բավարիան» ժամանել է Լոնդոն
  • 15:43 AMT,  24 մայիսի
    Պլատինին պատրաստվում է մարզական ոստիկանություն ստեղծել
  • 15:24 AMT,  24 մայիսի
    «Միլանի» երկրպագուները դեմ են Զեեդորֆի նշանակմանը
  • 15:10 AMT,  24 մայիսի
    Հայաստանի պատանեկան հավաքականի երրորդ անընդմեջ պարտությունը
  • 14:47 AMT,  24 մայիսի
    Ֆեդերերը գրանցվել է Twitter-ում (ֆոտո)
Loading...

  • Ֆեյսբուք
  • Հարցում
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի աշխատանքը
Դրական
Բացասական
  • Հարցում
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը
Դրական
Բացասական
  • Հարցում
Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Սպորտի նախարարության աշխատանքը
Դրական
Բացասական
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...
  • ՄարզաձԵՎերը՝ այբբենական
    • » Աթլետիկա
    • » Ամերիկյան ֆուտբոլ
    • » Առագաստանավային սպորտ
    • » Ավտո | մոտո
    • » Արեւելյան մարտարվեստներ
    • » Բադմինտոն
    • » Բազկամարտ
    • » Բասկետբոլ
    • » Բեյսբոլ
    • » Բիլիարդ
    • » Բոուլինգ
    • » Բռնցքամարտ
    • » Գեղասահք
    • » Գեղարվեստական մարմնամարզություն
    • » Գոլֆ
    • » Էքստրեմալ մարզաձեւեր
    • » Ըմբշամարտ
    • » Թենիս
    • » Թիավարություն
    • » Խառը մենամարտեր (MMA)
    • » Ծանրամարտ
    • » Կիբերսպորտ
    • » Հանդբոլ
    • » Հեծանվասպորտ
    • » Հոկեյ
    • » Հրաձգություն
    • » Ձիասպորտ
    • » Ձմեռային մարզաձեւեր
    • » Ձյուդո
    • » Մականախաղ
    • » Նետաձգություն
    • » Շախմատ
    • » Ունիվերսալ մարտեր
    • » Պարալիմպիկ սպորտ
    • » Պոկեր
    • » Ջրային մարզաձեւեր
    • » Ռեգբի
    • » Սամբո
    • » Սեղանի թենիս
    • » Սուսերամարտ
    • » Սպորտային մարմնամարզություն
    • » Սպորտային պարեր
    • » Սքվոշ
    • » Վոլեյբոլ
    • » Օլիմպիական
    • » Ֆիթնես | Բոդիբիլդինգ
    • » Ֆուտբոլ
    • » Ֆուտզալ
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © 2013 NEWS.am
    Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։

    Էլ-փոստ՝ sport@news.am
    Գովազդ News.am-ում Բջջային՝ +37491 073313, Էլ-փոստ՝ marketing@news.am
    Մեր մասին

    Պատրաստված է՝