12:50  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Ուգո Չավեսն ազգային հերոսի կոչում կշնորհի օլիմպիական չեմիոնին

Լոդնոնի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած վենեսուելացի սուսերամարտիկ Ռուբեն Լիմադրոն ազգային հերոսի կոչում կստանա, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Բացի այդ, սուսերամարտիկը կստանա Սիմոն Բոլիվարի սուսերի կրկնօրինակը, հաղորդում է BBC-ն:

Օգոստոսի 4-ին Կարակասում կայացած ելույթի ժամանակ Չավեսը խոստացել է, որ Լիմադրոն հերոսի կոչում կստանա: Նախագահը նրան անվանել է «ժողովրդի զավակ»:

Վենեսուելացի սուսերամարտիկը Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Չավեսին՝ հայտարարելով, որ իր ոսկե մեդալը պատկանում է բոլոր վենեսուելացիներին:

Վենեսուելան նախորդ անգամ Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ էր նվաճել 1968 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս