10:56  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Օլիմպիական կրկնակի մեդալակիրը կարող է չմասնակցել ծանրամարտի մրցումներին

Ռուս ծանրորդ Խաջիմուրադ Ակաեւն առաղջական խնդիրների հետեւանքով, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լոնդոնի Օլիմպիական խաղերի 105 կգ քաշայինների մրցաշարին, որը կկայանա օգոստոսի 6-ին, հայտնում է «Весь спорт»-ը:

Օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիրը Լոնդոնում ենթարկվել է ճողվածքի վիրահատության, ինչի պատճառով վերջին օրերին չի կարողացել պատշաճ կերպով նախապատրաստվել մրցումներին:

Հետաքրքրիր է, որ 27-ամյա ծանրորդը ցանկանում է անպայման մասնակցել մրցումներին, սակայն Ռուսաստանի պատվիրակության բժիշկները պատրաստ չեն պատասխանատվությունն իրենց վրա վերցնել:

Խաջիմուրադ Ակաեւը 2004թ. Օլիմպիական խաղերում նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Պեկինի Խաղերում գրավել էր երրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով