21:30  ,  15 ապրիլի, 2018

ՊՍՎ-ն՝ Հոլանդիայի 24-ակի չեմպիոն

«ՊՍՎ Էյնդհովենը» ֆուտբոլի Հոլանդիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ ապահովեց չեմպիոնի տիտղոսը:

Հոլանդիայի առաջնության 31-րդ տուրում Ֆիլիպ Կոկուի գլխավորած թիմը տանը 3:0 հաշվով հաղթեց երկրորդ տեղում գտնվող «Այաքսին», որին արդեն գերազանցում է 10 միավոր:

ՊՍՎ-ն Հոլանդիայի չեմպիոն դարձավ 24-րդ անգամ: Նախորդ չեմպիոնությունը եղել էր 2015/16 մրցաշրջանում:

Այս տարի Հոլանդիայի չեմպիոնի տիտղոսը չկարողացավ պաշտպանել «Ֆեյենորդը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում