19:31  ,  2 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Ռուսաստանի երրորդ չեմպիոնական տիտղոսը ձյուդոյում

Ձյուդոյի տղամարդկանց օլիմպիական մրցաշարի 100 կգ քաշայինների պայքարն ավարտվեց ռուսաստանցի Տագիր Հայբուլաեւի հաղթանակով։ Եզրափակիչում նա պարտության մատնեց մոնղոլ Տուվշինբայար Նայդանին։

Ռուսաստանը նվաճեց երրորդ ոսկե մեդալը ձյուդոյի տղամարդկանց մրցաշարում։ Եզրափակիչին ներկա էր նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

30-րդ Օլիմպիական խաղեր
Ձյուդո, 100 կգ քաշային կարգ
Տղամարդիկ

1. Տագիր Խայբուլաեւ (Ռուսաստան)
2. Տուվշինբայար Նայդան (Մոնղոլիա)
3. Դմիտրի Պետերս (Գերմանիա)
4. Հենկ Գրոլ (Հոլանդիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով