17:51  ,  2 օգոստոսի, 2012

Յուրա Մովսիսյան. Աստծուց խնդրում եմ միայն մեկ բան

«Կյանքիս երազանքն է, որ երեխաներս ու բարեկամներս առողջ լինեն:  Դրանից կարեւոր բան չկա ինձ համար այս կյանքում»: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը։

Օգոստոսի 2-ին Յուրա Մովսիսյանը դարձավ 25 տարեկան:

Յուրա, NEWS.am Sport-ի խմբագրակազմը շնորհավորում է քեզ ծննդյանդ օրվա կապակցությամբ: Քեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ: Ինչպե՞ս է անցնում ծննդյանդ օրը:

Շատ շնորհակալ եմ բարեմաղթանքների համար: Այսօր առանձնապես ոչ մի բան չեմ անելու: Յուրահատուկ ձեւով չեմ նշում ծննդյանս օրը:Ուղղակի բարեկամներով կհավքավենք միասին եւ կնշենք: Ինձ համար սա լավ առիթ է լինել ընտանիքիս հետ, ժամանակս անցնկացնել սիրելի մարդկանց հետ:

Ո՞րն է եղել ամենահիշվող ծննդյանդ օրը:

Դժվար հարց է: Չեմ կարող հիշել: Ինձ համար ամեն տարի էլ հիշվող է, քանի որ ինչ-որ հիշվող բան տեղի ունեցել է այդ օրը:

Ձեր ընտանիքում չկա՞ ն ծննդյան օրը նշելու յուրահատուկ ավանդույթներ:

Ոչ, ես վերջին վեց տարիներին ծննդյանս օրը տարբեր տեղեր եմ նշել` Միացյալ Նահագներ, Եվրոպա, Ռուսաստան:

Հավաքականի տղաներն ու քո թիմակիցները արդեն հասցրե՞լ են շնորհավորել քեզ:

Այո, հավաքականի գրեթե բոլոր տղաները ինձ զանգել շնորհավորել են: Կրասնոդարում նույնպես շնորհավորեցին:

Յուրա, դարձար 25 տարեկան։ Ինչի՞  ես հասել։ Բավարարվա՞ծ ես արդյունքներովդ:

Բոլորը տեսնում են, թե ինչի եմ հասել կյանքում: Իսկ ապագայի համար՝ ցանկանում եմ խաղալ բարձրակարգ թիմերում եւ որքան հնարավոր է շատ գոլեր խփել:

Ի՞նչ երազանքներ ունես:

Կյանքիս երազանքն է, որ երեխաներս ու բարեկամներս առողջ լինեն: Դրանից կարեւոր բան չկա ինձ համար այս կյանքում:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում