17:16  ,  2 օգոստոսի, 2012

Սամվել Առաքելյան. Մենք ունենք լավ պահեստային թիմ, որն արդեն լավ արդյունքներ է ցույց տալիս

Ակադեմիական թիավարության վիճակը մեր երկրում թույլ չտվեց այլ արդյունք ցույց տալ Լոնդոնում, հայտարարել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Առաքելյանը։ Նա ամփոփել է ռուս թիավարողների մրցելույթը 30-րդ Օլիմպիական խաղերում, փոխանցում է gazeta.ru-ն։

«Ակադեմիական թիավարության Ռուսաստանի հավաքականը չկարողացավ օլիմպիական մեդալ նվաճել։ Մեր երկրում այս մարզաձեւի վիճակը թույլ չի տալիս այլ արդյունք ունենալ։ Մենք ունենք լավ պահեստային թիմ, որն արդեն լավ արդյունքներ է ցույց տալիս։ Կարծում եմ՝ 2013թ. աշխարհի առաջնությունում մենք նվաճումներ կունենանք»,- ասել է Սամվել Առաքելյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով