14:11  ,  1 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Մնացական Իսկանդարյանը կընդգրկվի FILA-ի «Փառքի սրահում»

1992թ. հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանի եռակի չեմպիոն Մնացական Իսկանդարյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում կընդգրկվի Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) «Փառքի սրահում»:

Ընդգրկման արարողությանը կնախորդեն Լոնդոնի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի կանանց եւ տղամարդկանց մրցումները, որոնք կսկվեն օգոստոսի 5-ին, հաղորդում է Ռուսաստաանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:

FILA-ի «Փառքի սրահում» ընդգրկված է նաեւ հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով