12:01  ,  31 հուլիսի, 2012

Տիգրան Պետրոսյանը պարտվեց առաջատարին

Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը Հունաստանի Կավալա քաղաքում ընթացող շախմատային բաց մրցաշարի 7-րդ տուրում պարտվել է մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող հնդիկ Աբհիջեթ Գուպտային, որն ունի 6 միավոր:

7-րդ տուրից հետո Հայաստանի չեմպիոնը 5 միավորով չորրորդ տեղում է: 2-3-րդ տեղերը բաժանում են 5.5-ական միավոր ունեցող հնդիկ Շեխար Սուրիա Գանգուլին եւ սերբ Բրանկո Դամլյանովիչը:

8-րդ տուրում Տիգրան Պետրոսյանի մրցակիցը կլինի Հնդկաստանի ներկայացուցիչ Ջայարամ Աշվինը, որը նույնպես ունի 5 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում