11:30  ,  31 հուլիսի, 2012

Հրանտ Մելքումյանն ու Սերգեյ Մովսիսյանը չպարզեցին հաղթողին

Շվեյցարիայի Բիլ քաղաքում ընթացող շախմատային բաց մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանն ու Սերգեյ Մովսիսյանը կիսել են միավորը:

7-րդ տուրից հետո հայ գրոսմայստերներն ունեն 5-ական միավոր: Մելքումյանն ու Մովսիսյանը կես միավոր են զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող հնդիկ Պանտելա Հարիկրիշնային, ռուսաստանցի Մաքսիմ Տուրովին եւ ֆրանսիացի Ռոմեյն Էդուարդին:

8-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանի մրցակիցը կլինի Մաքսիմ Տուրովը, իսկ Հրանտ Մելքումյանն ուժերը կչափի 5 միավոր ունեցող գերմանացի Գերլեֆ Մեյնսի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում