13:32  ,  30 հուլիսի, 2012

Մոուրինյոն դատի է տվել իսպանական թերթին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դատական հայց է ներկայացրել իսպանական «Էլ Պաիս» թերթի դեմ` իրեն վիրավորելու համար:

Պարտուգալացի մարզիչը թերթից պահանջում է 15 հազար եվրո փոխհատուցում:

Թերթի սյունակագիր Կարլոս Բոյերոն իր հոդվածում վիրավորական արտահայտություններ է արել Մոուրինյոյի հասցեին: Լրագրողը մարզիչին անվանել է «պորտուգալացի ազգայնական», ինչպես նաեւ մեղադրել է նրան Իսպանիայի հասարակական կյանքը խոչընդոտելու մեջ:

Մոուրինյոյի փաստաբանն արդեն հայց է ներկայացրել դատարան: Դատական գործը շահելու դեպքում մարզիչը գումարը կփոխանցի Պորտուգալիայի եւ Իսպանիայի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, հաղորդում է Sport.es-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում