11:50  ,  30 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հղի մարզուհին մասնակցեց Օլիմպիական խաղերին

Մալազիացի մարզուհի Նուր Սարյանի Մոհոմեդ Տաիբին հղիության 8-րդ ամսում մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերի հրաձգության մրցաշարին:

Ստենդային հրաձգության 10 մետրի մրցումներում Նուր Սարյանին 56 մասնակիցների մեջ զբաղեցրել է 34-րդ տեղը: 29-ամյա մարզուհին կծննդաբերի Օլիմպիական խաղերից մոտ մեկ ամիս անց։

Նուր Սարյանին հայտարարել է, որ մրցման ժամանակ իր աղջիկը չորս անգամ հարվածել է իրեն: Նա հատուկ թույլատրություն էր ստացել Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Հուլիսի 31-ին մալազիացի մարզուհին կվերադառնա հայրենիք, հաղորդում է ВВС-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով