Մալազիացի մարզուհի Նուր Սարյանի Մոհոմեդ Տաիբին հղիության 8-րդ ամսում մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերի հրաձգության մրցաշարին:
Ստենդային հրաձգության 10 մետրի մրցումներում Նուր Սարյանին 56 մասնակիցների մեջ զբաղեցրել է 34-րդ տեղը: 29-ամյա մարզուհին կծննդաբերի Օլիմպիական խաղերից մոտ մեկ ամիս անց։
Նուր Սարյանին հայտարարել է, որ մրցման ժամանակ իր աղջիկը չորս անգամ հարվածել է իրեն: Նա հատուկ թույլատրություն էր ստացել Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Հուլիսի 31-ին մալազիացի մարզուհին կվերադառնա հայրենիք, հաղորդում է ВВС-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում