09:31  ,  30 հուլիսի, 2012

АТР. Դավիթ Նալբանդյանը նահանջել է

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (АТР) հուլիսի 30-ին հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը:

Առաջին տեղը պահպանել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Սերբ Նովակ Ջոկովիչը երկրորդն է, Իսպանիայի ներկայացուցիչ Ռաֆայել Նադալը եզրափակում է լավագույն եռյակը:

Արգենտինացի Դավիթ Նալբանդյանը նահանջել է երկու աստիճան՝ հայտնվելով 41-րդ տեղում:

Հիշեցնենք, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի առաջին շրջանում Նալբանդյանը 3:6, 4:6 հաշվով պարտվել էր սերբ Յանկո Տիպսարեւիչին:

АТР-ի վարկանիշ, հուլիսի 30

1 (1). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 11075 միավոր

2 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 11000

3 (3). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 8905

4 (4). Էնդի Մյուրեյ (Մեծ Բրիտանիա) - 7460

5 (5). Դավիդ Ֆերեր (Իսպանիա) - 5455

6 (6). Ժո Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) - 5230

7 (7). Տոմաշ Բերդիխ (Չեխիա) - 4515

8 (8). Յանկո Տիպսարեւիչ (Սերբիա) - 3320

9 (9). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) - 3180

10 (10). Խուան Մոնակո (Արգենտինա) - 2695

41. (39). Դավիթ Նալբանդյան (Արգենտինա) – 980

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում